Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վերապահումներ ունեն

Վերապահումներ ունեն
20.02.2018 | 01:27

Առաջիկայում բուհերում լուրջ փոփոխություններ են սպասվում: «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխություններով հստակեցվելու են շատ խնդիրներ, կանոնակարգվելու են ներբուհական հարաբերությունները, լինելու է բուհերի դասակարգում: Այս բարեփոխումները տևական ժամանակ նախարարության և բուհերի ղեկավարների քննարկման առարկան են եղել: Մեր տեղեկություններով, բուհերի ղեկավարներից մի քանիսը որոշ վերապահումներ են ներկայացրել, որոնց ընդամենը մի մասն է տեղ գտել խորհրդարան ներկայացված փաթեթում: Ոլորտի մասնագետները պնդում են, որ դեռ կան խնդրահարույց կետեր, որոնք վերանայման կարիք ունեն, իսկ դրա համար ժամանակ հաստատ կա, քանի որ բարեփոխումները խորհրդարանական առաջին «փորձությունն» էլ դեռ չեն հաղթահարել:
Վաղն Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ են լինելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ